
ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ հրադադարի պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Այս պահին նշված պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Ադրբեջանական սադրանքի արդյունքում սկսված մարտական գործողությունների ընթացքում երկուստեք կիրառվել են հրաձգային զինատեսակներ և ականանետեր։
Ընդ որում, ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից ականանետային կրակ է բացվել ի պատասխան հակառակորդի կողմից ականանետերի կիրառման։ Շփման գծի փոփոխություն տեղի չի ունեցել, սահմանային իրադրությունը գտնվում է ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների վերահսկողության ներքո»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում։
Լուսանկարը՝ արխիվային / © «Հետք»
Մեկնաբանել