HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՆ․ «Հայկական կողմի վիրավորների ճշգրիտ թիվը չորսն է»

Ճշտված տեղեկություններով՝ հուլիսի 28-ին, ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքի հետևանքով հայկական կողմի վիրավորների ճշգրիտ թիվը 4-ն է։ Այս մասին հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Ժամը 13։00-ի դրությամբ՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում կայուն է, կրակի դադարեցման պամանավորվածությունը հիմնականում կատարվում է։ Սահմանի մնացած հատվածներում իրադրությունը հարաբերականորեն հանգիստ է»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ բացի չորս վիրավորներից, հայկական կողմից զոհվել էր երեք զինծառայող՝ ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գևորգյանը, շարքային Կորյուն Արայիկի Հարությունյանը և շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter