
ԱՀԿ-ն կրկնակի է ներկայացրել Հայաստանում պատվաստվածների թիվը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել էր տարբեր երկրներում պատվաստված անձանց թիվը՝ հուլիսի 19-ի դրությամբ։ Ըստ այդ տվյալների՝ Հայաստանի բնակչության 8.8 տոկոսը (260 813 մարդ) ստացել էր պատվաստման առնվազն մեկ դեղաչափ, որից 2.4 տոկոսը (69 998 մարդ)՝ երկու դեղաչափ։ Այս տվյալները ԱՀԿ կայքում մնացին մինչև հուլիսի 26-ը։
Նույն օրվա դրությամբ` Առողջապահության նախարարության տվյալներում նշվում էր, որ Հայաստանի բնակչության 4.4 տոկոսն էր (131 080 մարդ) ստացել առնվազն մեկ դեղաչափ, որից 1.2 տոկոսը (36 520 մարդ)` երկրորդ դեղաչափ։
ԱՀԿ թվերը կրկնակի ավել են Հայաստանի առողջապահության նախարարության թվերից։ Այսինքն՝ միջազգային հարթակներում տպավորություն է ստեղծվել, որ Հայաստանի բնակչության 8.8 տոկոսը պատվաստված է։ Տվյալների անճշտության պատճառները հասկանալու համար կապ հաստատեցինք Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ։
Մանրամասները՝ mediafactory.am-ում։
Մեկնաբանել