HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկրի օրը՝ Եղվարդում

Ապրիլի 22-ը հռչակված է Երկրի օր: 1970թ ապրիլի 22-ին, քսան միլիոն ամերիկացիներ համախմբվեցին առաջին անգամ նշելու «Երկրի օրը». այս ցանցը գործում է աշխարհի 192 պետություններում: Միջազգային հանրությունն արդեն 41-րդ անգամ նշում է այս օրը բնապահպանական լայնամասշտաբ քարոզարշավներով:

Այս ծրագրի շրջանականերում ՀՀ բնապահպանության նախարարությունը Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) աջակցությամբ Եղվարդ քաղաքում  կազմակերպել էին մեծ միջոցառում: Բնապահպանության նախարարության, Հանրապետական կուսակցության, Եղվարդի քաղաքապետարանի և Օրհուս հասարակական կազմակերպության, ինչպես նաև  «Միասին» երտասարդական շարժման ակտիվիստները նախարար Արամ Հարությունյանի գլխավորությամբ իրականացրեցին հեծանվարշավ և տնկեցին բազմաթիվ ծառեր:

Ողջույնի խոսքում ՀՀ բնապահպանության նախարարը նշեց, որ «Երկրի օրը» միջոցառումը ևս մեկ առիթ է` իրականացնելու բնապահպանական ակցիաներ, ինչի արդյունքում շահում է բնությունը:

Հայաստանի Հանրապետությունում Երկրի օրը նշվում է շուրջ 15 տարի, սակայն վերջին տարիներին է իրականացվում լուրջ միջոցառումներ, մասնավորապես` բնապահպանական քարոզարշավներ, ծառատունկ, մաքրման աշխատանքներ, հեծանվարշավներ և այլ բնապահպանական միջոցառումներ:

«Օգտվելով առիթից նախարար Արամ Հարությունյանը մեկ անգամ ևս հորդորեց ազգաբնակչությանը լինել առավել հոգատար ու սրտացավ  հայրենի բնություն նկատմամբ` ժառանգություն թողնելով մեր սերունդներին մաքուր  և ապահով շրջակա միջավայր»- հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Մեկնաբանություններ (4)

Eghvardci
Arami nvirvatsutyun@ HHK -in u Eghvardin apacucelu kariq chuni. Isk te ovqer en qerin u @nkery bolory giten.Iskakan Eghvardcin misht hpart u amur kangnats e Harutyunyani `mer Arami koxqin.
Yuro
Erkri or@ petqa vor amboxch Hayastani hamar liner. Tarela Exvard iranc baxchuma nshel heto el ira restoranum tox sharunaker u verj kam el ira Ispaniai haykakan tufov sharac dzyakum.......
Vaka
Der Aram@ ashxatuma? Vonc en iran vstahum, na ira halal qerun u mankutian @nker Argenin qcec ur mnac HHK-in chqci ays en el ays naxntrakan shrjanum
Abo & Karen
SHAT Hargeli Khachatryan@ u Ayvazyan@ Kotaiqi marzum JANQ chen xnaium vor mer harazat HHK-n hertakan angam haxtanaki isk Bulkin caxika tnkum. Ha lava bayc tox minchev ays naxtnrakan jamanakner@ da aner, karcum em vor inqnagovazda voch avelin. Tenas da eli naxarara sharunakelu:(((

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter