HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայաստան» հիմնադրամի ֆինանսավորմամբ Ստեփանակերտում նոր թաղամաս կկառուցվի

Արցախի նախագահ Արայիկ Հարությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ  «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամասում շուտով կմեկնարկեն բազմաբնակարան շենքերի նոր թաղամասի կառուցման շինաշխատանքները։

«Թաղամասը ունենալու է ժամանակակակից բոլոր պահանջներին համապատասխանող 15 մասնաշենք` 240 բնակարանաններով։ Այն նախատեսվում է շահագործման հանձնել 2022թ.-ի վերջին։

Նորակառույց բնակարանները կտրամադրվեն Հադրութ քաղաքի՝ պատերազմի հետևանքով տարհանված բնակիչներին։ Բնակարանաշինությունն Արցախում առաջիկայում շատ ավելի մեծ թափ կստանա՝ պայմանավորված այն հանգամանքով, որ բնակավայրը կորցրած յուրաքանչյուր ընտանիք նախանշված ժամկետներում ունենա իր բնակարանը»,- գրել է Արայիկ Հարությունյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter