
Արման Թաթոյանը փաստահավաք առաքելությամբ Գեղարքունիքի մարզում է
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փաստահավաք աշխատանքների նպատակով Գեղարքունիքի մարզում է։
Պաշտպանի աշխատակազմի տեղեկացմամբ, Արման Թաթոյանը Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանի եւ մարզպետարանի ներկայացուցչի ուղեկցությամբ հանդիպումներ է ունենում քաղաքացիների հետ։
Բնակիչները Պաշտպանին են ներկայացրել իրենց հուզող խնդիրները։
Հիշեցնենք, որ հուլիսի 28-ից լարված է իրադրությունը Գեղարքունիքի մարզում՝ հայ-ադրբեջանական սահմանին։ Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ հուլիսի 29-ի սադրանքների հետևանքով հրազենային վիրավորում է ստացել մեկ հայ զինծառայող։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել