
Վերացվել է «Բանդիվան Կաթ» ՍՊԸ-ի արտադրամասի կասեցումը
«Բանդիվան Կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի (պանիր) արտադրամասի կասեցումը վերացվել է:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները այցելել են «Բանդիվան Կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի (պանիր) արտադրամաս (գ. Բանդիվան) և պարզել, որ այստեղ վերացվել են պետական վերահսկողության՝ ստուգման, ժամանակ հայտնաբերված բոլոր խախտումները, ապահովվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը: Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժինը։
Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի մասնագետ-տեսուչները ստուգում են իրականացրել «Բանդիվան Կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի (պանիր) և մսամթերքի արտադրամասերում, սպանդանոցում, անասնապահական և խոզաբուծական ֆերմաներում, իրացման կետում, որտեղ խախտումներ արձանագրելով՝ կասեցվել էր ՍՊԸ-ի կաթնամթերքի և մսամթերքի արտադրությունների գործունեությունը։
Մեկնաբանել