HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն այցելել է Լոռու և Տավուշի մարզեր

ՀՀ նախագահի մամլո գրասենյակը տեղեկացնում է, որ Լոռու մարզում Հանրապետության ղեկավարը մասնակցել է երկաթգծի Վանաձոր-Այրում հատվածում կառուցված Զամառլու կամրջի բացման արարողությանը: Կամրջի շահագործմամբ կապահովվի այդ հատվածում գնացքների առավել անվտանգ երթևեկությունը: Բացման արարողությունից հետո նախագահը գնացքով մեկնել է Վահագնաձորի Շահալի կայարան, որտեղ ծանոթացել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից հայկական երկաթուղու զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերին:

Այցի շրջանակում նախագահը հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումն ստանձնած «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինի հետ քննարկել է Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի շինարարության հետ կապված հարցերն ու երկաթուղու զարգացման ծրագրերը: Սերժ Սարգսյանը մասնակցել է Ալավերդու բժշկական կենտրոնի հիմնանորոգված մասնաշենքի բացման արարողությանը ևս: Կենտրոնը հիմնանորոգումից հետո վերազինվել է ժամանակակից չափանիշներին համապատասխան սարքավորումներով և անհրաժեշտ գույքով: Հիվանդանոցը սպասարկելու է Ալավերդու և տարածաշրջանի մոտ 19 գյուղի բնակիչներին:

Աշխատանքային այցի շրջանակում հանրապետության մեկ այլ՝ Տավուշի մարզում նախագահը ծանոթացել է սողանցքից փլուզված Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի 82-րդ կիլոմետրում սողանքի հետևանքով փլուզված հատվածի վերականգնման աշխատանքներին: Հանրապետության ղեկավարին զեկուցվել է, որ արդեն կատարվել է շինարարական աշխատանքների 35%-ը, դրանք ամբողջությամբ կավարտեն 2012թ. առաջին կիսամյակում: Ներկայում կառուցվել է շրջանցիկ ճանապարհ:

Մեկնաբանություններ (1)

emil galstyan
bobik lav er asvac----mard@ avani avandakan bjshkutyan qolejna avartel-----esor baxt@ jptacela,mi amboxj hivandanoci tnorena darcel.ba cexaviki tesq chunenar?dra hamar el es patkerna Alaverdi qaxaqum?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter