HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Բեյրութի քաղաքապետ Բիլալ Համադին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Բեյրութի քաղաքապետ Բիլալ Համադի հետ:

Ողջունելով գործընկերոջը` Տարոն Մարգարյանը, համառոտ ներկայացնելով Երևան քաղաքի կառավարման համակարգն ու առաջնահերթությունները, առանձնացրել է նաև քաղաքի համաչափ զարգացման կարևորությունն ու նշել, որ այդ ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկվել են որոշակի քայլեր, որոնց արդյունքները տեսանելի կլինեն ոչ ուշ ապագայում:

«Կարծում եմ` Երևանը և Բեյրութը համագործակցության լայն հնարավորություններ և հեռանկար ունեն ինչպես կառավարման հարցում փորձի փոխանակման, այնպես էլ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում: Մեր համագործակցությունն առավել առարկայական դարձնելու նպատակով պետք է աշխատանքային խումբ ստեղծենք, որը համակողմանիորեն կուսումնասիրի և հստակ առաջարկություններ կներկայացնի` նախանշելով համագործակցության զարգացման հստակ ուղղությունները»,- նշել է Տարոն Մարգարյանը` հատուկ կարևորելով նաև այն հանգամանքը, որ 2000 թվականից ի վեր Երևանը և Բեյրութը եղբայրացած քաղաքներ են:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Բեյրութի քաղաքապետ Բիլալ Համադը, ընդգծելով բեյրութահայ համայնքի կարևոր դերն ու նշանակությունը Լիբանանի կյանքում, համոզմունք է հայտնել, որ առաջիկայում Երևանի և Բեյրութի միջև հարաբերություններն ավելի սերտ ու գործնական կդառնան. «Շատ կարևոր է մեր համագործակցությունը տարբեր խնդիրների շուրջ համատեղ լուծումներ գտնելու, այդ թվում նաև փորձի փոխանակման ուղղությամբ, հատկապես հաշվի առնելով, որ որոշ դեպքերում մեր երկու քաղաքների ոլորտային խնդիրները համանման են»,- նշել է Բիլալ Համադը  և երկու քաղաքների փոխգործակցության ընդլայնման ու հարաբերությունների սերտացման հարցերն առավել հանգամանալի քննարկելու համար, օգտվելով առիթից, Տարոն Մարգարյանին հրավիրել է պաշտոնական այցով հյուրընկալվել Բեյրութում:

Հանդիպման ավարտին Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է քննարկելու և իր լիազորությունների շրջանակում օժանդակելու Երևանում ներդրումային ծրագրերի իրականացմանը:  Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանություններ (1)

Gagik Petrosyan
Երևանը պետք է ստի համաշխարհային մայրաքաղաք հռչակել այլ ոչ թե գրքի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter