«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով և ոսկյա իրերով պայուսակ
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ նախօրեին Մոսկվայից Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանած ուղևորը պարզել է, որ կորցրել է պայուսակը: Օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցն ուղևորի պայուսակը հայտնաբերելուց հետո, որտեղ եղել են գումար, ոսկյա իրեր, հեռախոս և այլ իրեր, ըստ ընթացակարգի, հանձնել է Կորած և գտնված իրերի բաժին:
Ուղևորն իր շնորհակալությունն է հայտնել Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցին՝ կորցրած պայուսակն ամբողջ պարունակությամբ հայտնաբերելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել