HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Ավինյանը շրջայց է կատարել Երևանի 33-րդ թաղամասում

Հուլիսի 30-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը աշխատանքային շրջայց է կատարել Երևանի 33-րդ (Ֆիրդուս) թաղամասում:

Ըստ կառավարության պաշտոնական կայքի՝ արդեն տրվել է Երևանի 33-րդ թաղամասի վերակառուցման ծրագրի իրականացման մեկնարկը, և ընթացող աշխատանքներին ծանոթանալու նպատակով փոխվարչապետի պաշտոնակատարը շրջել է թաղամասում: Կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց ծրագրերը: Տիգրան Ավինյանը ծանոթացել է ապագա շենքերի մանրակերտներին, տեղում հետևել աշխատանքներին, ինչպես նաև զրուցել թաղամասի բնակիչների հետ:

Շրջայցի ընթացքում փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանին ուղեկցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter