HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Բարով եկաք Մոնթեաբերդ (ֆոտոպատմություն)

«Բարով եկաք Մոնթեաբերդ». Արցախյան առաջին պատերազմից հետո այս գրությամբ ցուցանակը փակցված է Արցախի Մարտունի քաղաքի մուտքերի մոտ։

Մարտունի - Մոնթեաբերդը 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ, մեծ կորուստների գնով, կրկին պայքարեց ու դիմակայեց թշնամուն։

Չավարտվող այս պատերազմի «ավարտից» հետո, փխրուն հրադադարի պայմաններում, Մարտունին աստիճանաբար վերականգնվում է։ Բնակիչների մեծամասնությունը վերադարձել է հայրենի տուն, շատ են նաև ներքին տեղահանվածները Հադրութից, Շուշիից և այլ բնակավայրերից։

Հուլիսին «Հետք»-ը Մարտունիում էր․ լուսանկարներում քաղաքի առօրյայից մի հատված է։

Մոնթեաբերդ։

Այս տարվա հունիսի 1-ից Մարտունու այգիներից մեկում վերսկսել են աշխատել մանկական ատրակցիոնները։

«6 թոռ ունեմ, ամեն ամառ գալիս են էստեղ հանգստանալու, էս ամառ էլ են ուզում գալ, տեսնենք»,- պատմում է մարտունեցի Վալերիկը։

Կենտրոնական մի քանի փողոց հիմնովին վերանորոգվում է։

Մարտունու վարսավիրանոցները։

Սերգոն՝ իր ավտոպահեստամաեսրի խանութի մոտ։ 

Մարտունիում կա երկու մանկապարտեզ, որոնք ևս տուժել էին պատերազմի ժամանակ։

Որոշ սրճարաններ և սննդի օբյեկտներ բաց են մինչև ուշ գիշեր։

Բալասանյանների տունը ռմբակոծությունից շատ տուժածներից ընդամենը մեկն է․ այն հիմնովին վերանորոգվում է բարեգործական ընկերության կողմից։ 

Չնայած ինտենսիվ վերակառուցմանը, մասամբ և ամբողջությամբ ավիրված տները Մարտունիում շատ են։ Թշնամական արկերը այստեղ ամենաշատը պայթել են նոյեմբերի սկզբին։

Մարտունիում կան քաղաքային զբոսայգիներ, բայց երեխաների համար խաղալու ու ժամանցի վայրերը սահմանափակ են։ Ծնողները նշում են, որ լավ կլիներ լինեին նաև տարբեր խմբակներ։

Մարտունու շրջանը համեմատաբար ցածրադիր է․ այստեղ բնությունը հաճախ նման է տրոպիկների՝ մերձարևադարձային կլիմայով։

Վահեն երիտասարդ երաժիշտ է, ով համաքաղաքացիների հետ միասին մասնակցել է Մարտունու ինքնապաշտպանությանը։ Հատկապես այս պատերազմից հետո որոշել է, որ երբեք չի լքելու հայրենի քաղաքը։ 

«Լույս» ծաղիկի խանութը։

Հանգիստ․ այստեղ այսպես են կոչում գերեզմանոցը։ 

Մարտունուց կարճ ժամանակում կարելի է հասնել պատմության և մշակույթի անշարժ հուշարձան՝ Ամարաս վանքային համալիր։

Ինչպես նաև հայտնի Տնջրի ծառը՝ 1,8 հա մակերեսով հսկայական սոսին, որը ամենախոշոր ծառն է տարածաշրջանի՝ նախկին Խորհրդային միության երկրների տարածքում։

Մարտունուց Ամարաս ու Տնջրի ծառ ճանապարհին՝ ամեն բնակավայրի միջով անցնելիս։ Ընդամենը լուռ հիշեցում՝ հայրենիքի գոյության համար հավերժացած հերոսների մասին։

Ռմբակոծման հետևանքով առաջացած փոսը Մարտունու փողոցներից մեկում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter