Հայտնաբերված դիակի ինքնությունը չի հաջողվել պարզել
Երեկ՝ ժամը 17.12-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Զաքարիա Սարկավագի փողոցի թիվ 121/1 շենքի 2-րդ մուտքի 9-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարների ուժերով բացվել է տան դուռը. հյուրասենյակում հայտնաբերվել է մոտ 70 տարեկան տղամարդու դիակ (անձը չի հաջողվել պարզել) և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել