HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիամ Սուխուդյանն ահազանգում է՝ առողջ բարդիները տապալվում են գետնին

Այս պահին բուսաբանական այգում առողջ բարդիներ են տապալվում գետնին: Դրախտ ռեստորանի կողմից երբեմնի զավթած հողատարածքում բարդիները մեկ առ մեկ հավասարվում են գետնին:

Հետաքրքիր է՝ Բուսաբանական այգու տնօրինությունը գիտի՞ այդ մասին: Ոչ տնօրինությունից մարդ կար այգում, ոչ էլ պահակներն էին տեղում. Դուռը՝ կողպած, տարածքը՝ լքված:

Չիմանալով , թե ում դիմեմ, դիմում եմ Ձեզ, խնդրում եմ ահազանգե՛ք հնարավոր ուղիներով: Այժմ՝ հենց այս պահին, բուսաբանական այգու շքամուտքին կից ռեստորանի աշխատակիցները, բերելով իրենց ծանր տեխնիկան, «դրուժբա» սղոցով երբեմնի կանաչ, թռչունների բներով հարուստ բարդիները հատում, տապալում, հավասարացնում են գետնին:

ՍՕՍ… Բնապահպանության նախարարության տեսուչներն ո՞ւր են: Բուսաբանական այգու տնօրենն ի՞նչ է մտածում այս մասին:

Երեկ անհայտ անձանց կողմից հրդեհ էր բռնկվել այգում, որը կարողացանք սեփական ուժերով մարել: Անմխիթար ու լքված վիճակում է գտնվում մեր բուսաբանական այգին:

ՍՕՍ

Մարիամ Սուխուդյան

Մեկնաբանություններ (1)

VARDAN
Հանրապետականից հաստատ դաբրո կա,հոշոտեցին ես երկիը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter