HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հողային ռեսուրսներին հասցվել է շուրջ 40 մլն դրամի վնաս. ԲԸՏՄ-ն դիմել է դատախազություն

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «Հասինէդ» ՍՊԸ-ում իրականացրած ստուգման արդյունքում հայտնաբերել են մի շարք խախտումներ։

Տեսչական մարմնի հաղորդագրության համաձայն՝ մասնավորապես՝

  • Ընկերությունն ընդերքօգտագործման բոլոր ձևերի աշխատանքների ընթացքում չի պահպանել և չի վարել երկրաբանական ու մարկշեյդերական փաստագրություն։ 
  •  Չունի օգտակար հանածոների պաշարների շարժի ամենօրյա գրանցամատյան։  
  • Չի պահպանվել հողի բերրի շերտի օգտագործման, պահպանման նորմերն ու պահանջները։
  • Իրականացրել է 36000 մ³ ստորերկրյա ջրի օգտագործում՝ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության: 
  • Գործունեությունն իրականացնում է փորձաքննական եզրակացության պահանջների շեղումներով։
  • Չեն իրականացվել հողի պահպանությանն ուղղված միջոցառումները և  օգտագործմանը ներկայացվող պարտավորությունները։ Վնաս է պատճառվել գյուղ նշանակության այլ հողատեսքի հողերին՝ ընդհանուր 0.55 հա մակերեսով, գյուղատնտեսական նշանակության վարելահողի հողերին՝ ընդհանուր 1.61 հա մակերեսով:

Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել են վարչական տույժեր՝ ընդհանուր 550.000 դրամի չափով։

Իսկ հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման հաշվարկի համաձայն շուրջ 40 մլն դրամի չափով հասցված վնասի մասով գործի նյութերն ուղարկվել են դատախազություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter