
Պաշտոնից ազատումներ՝ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի աշխատակազմում
Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի 2021թ. օգոստոսի 2-ի տարբեր որոշումներով աշխատանքից ազատվել են իր խորհրդականներ Վահան Հունանյանը և Սոնա Թևանյանը:
Մեկ այլ որոշմամբ՝ Լուսինե Դայանը ազատվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ռեֆերենտի պաշտոնից:
Գևորգ Սահակյանն ազատվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնականի պաշտոնից:
Պաշտոնից ազատվել է նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Բադալյանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել