
ՀայՓոստը գործարկում է նոր YES ծառայությունը
ՀայՓոստի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ՀայՓոստը սկսում է մատուցել նոր YES (Երևան Էքսպրես Սերվիս) սուրհանդակային էքսպրես առաքման ծառայություն Երևան քաղաքում: ՀայՓոստը առաջին անգամ առաջարկում է Տնից ընդունում (Pick up) և Տուն առաքում (Home delivery) լրացուցիչ ծառայությունները, որոնք մատուցվում են Երևան քաղաքի ամբողջ տարածքով:
Ծառայության շրջանակում ՀայՓոստը հնարավորություն է տալիս հեռակա առևտրով զբաղվող գործընկերներին Երևան քաղաքում օգտվել արագ և հուսալի սուրհանդակային ծառայությունից։
Ինչպես նշում է ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը,- «ՀայՓոստը մշտապես բազմազանեցնում է իր բիզնես ուղղություները՝ նպատակ ունենալով սկիզբ դնել փոստային ծառայություների մատուցման նոր մշակույթի ձևավորմանը:
YES–ի գործարկումով ՀայՓոստը նոր հարմարավետ և շահավետ ծառայություն է ավելացնում իր գործառույթներին: Առաջիկայում նմանատիպ նորություններ էլի կլինեն, որոնք ուղղված են մեր հաճախորդների համար հավելյալ հարմարավետություն ստեղծելուն»:
YES (Երևան Էքսպրես Սերվիս) ծառայության մանրամասները՝ այստեղ:
Մեկնաբանել