HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԺ նախագահի քվեարկությունը տապալվեց տառասխալի պատճառով

Ազգային ժողովը երկրորդ անգամ կանցկացնի ԱԺ նախագահի ընտրություն, քանի որ առաջին քվեարկության ժամանակ ընդդիմադիր թեկնածուներից մեկի անվան մեջ տառասխալ է եղել:

Այս մասին հայտնեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը` ասելով, որ քվեարկությունն ընդհատվել է:

«Քվեարկությունն ընդհատվել է, քանի որ քվեաթերթիկներում ընդդիմադիր պատգամավորներից մեկի ազգանվան մեջ տեղի է ունեցել տառասխալ, ուստի մենք կսկենք նոր քվեարկություն, որը կսկսվի 5 րոպեից և կտևի կես ժամ»,-ասաց նա:

Այնուհետև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանն առաջարկեց նիստերի ավարտից հետո գումարել մեկ լրացուցիչ նիստ՝ ժամը 18:30-20:00-ն: Քվեարկությամբ  առաջարկն ընդունվեց: Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ն առաջադրել է Ալեն Սիմոնյանի թեկնածությունը: «Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Մխիթար Զաքարյանի, «Պատիվ ունեմ» խմբակցությունը` Արթուր Սարգսյանի թեկնածությունները: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների թեկնածուները չմասնակցեցին փակ-գաղտնի քվեարկությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter