ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան է նշանակվել Լիլիթ Մակունցը
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Լիլիթ Մակունցը չորս տարի ժամկետով նշանակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Լիլիթ Մակունցին նշանակել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ չորս տարի ժամկետով (նստավայրը՝ Վաշինգտոն)»,- նշված է նախագահի հրամանագրում։
Լուսանկարը՝ Լիլիթ Մակունցի ֆեյսբուքյան էջից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել