HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնաբերվել է անհայտ հանգամանքներում զորամասը լքած ՊԲ զինծառայող Պարգև Նվերի Մարգարյանի դին

Արցախի պաշտպանության նախարարության պածտոնական կայքը տեղեկացնում է, որ հուլիսի 31-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, որոնողական աշխատանքների արդյունքում, հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրից 2.5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել է անհայտ հանգամանքներում զորամասը լքած ՊԲ զինծառայող 1998թ. ծնված Պարգև Նվերի Մարգարյանի դին:

«Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,-նշված է կայքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter