
Վալերիկ Քոչարյանն ազատվել է ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնից
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վալերիկ Քոչարյանն ազատվել է զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնից։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը. Վալերիկ Քոչարյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնից»,- ասված է հրամանագրում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել