HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետությունը նոր վարկային քաղաքականություն է սկսում. Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 2-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ պետական վարկային քաղաքականությանն առնչվող հարցեր քննարկելու նպատակով:

Նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ 2020 թվականի թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիայից հետո էական խնդիրներ են ծագել բանկային ոլորտում: Բանկերի կողմից բնակչությանը վարկեր չտրամադրելու բացը լրացնելու համար այս փուլում «Ֆիդես հիպոթեքային ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպությունը վարկավորման ծրագրեր է սկսելու՝ որոշակի պետական սուբսիդավորմամբ: Խոսքը ինչպես բնակարանների վերանորոգման, այնպես էլ սպառողական ու բիզնես վարկերի մասին է:

«Արցախցիները դրամական միջոցներ ներգրավելու հնարավորություն պետք է ունենան ինչպես նախապատերազմյան ծրագրերն ավարտելու, այնպես էլ նորերը սկսելու համար: Հատկապես կարևոր է բնակարանային ու բիզնես նախագծերի ֆինանսավորումը»,- նշել է Արայիկ Հարությունյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter