
Վերացվել է հացի արտադրամասի գործունեության կասեցումը
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ վերացվել է անհատ ձեռնարկատեր Սուրեն Հովհաննիսյանին պատկանող հացի արտադրամասի (Արարատի մարզ, գ. Այնթապ) գործունեության կասեցումը:
ՍԱՏՄ հաղորդագրության համաձայն՝ տնտեսավարողը կատարել է Տեսչական մարմնի բոլոր հանձնարարականներն ու վերացրել սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել