HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ռուսաստանի նախագահի ուղերձում ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի, ընդունեք շնորհավորանքներս Ձեր՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ:

Հուսով եմ, որ Ձեր ղեկավարած կառավարության գործունեությունը կնպաստի ռուս-հայկական բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդմանը:

Մեր կողմից պատրաստ ենք շարունակել կառուցողական երկխոսությունը և երկկողմ ու տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ համատեղ աշխատանքը: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ, ինչպես նաև քաջառողջություն և բարեկեցություն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter