HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիայում վթարի է ենթարկվել ռուս զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսը. կա 4 զոհ

Չորս մարդ զոհվել է Թուրքիայի Սիդե քաղաքի շրջանում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսի ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում։ Այդ մասին հայտնում է BBC-ն։ Ավտոբուսը ռուս զբոսաշրջիկներին Քոնաքլը գյուղից տեղափոխում էր Անթալիայի օդանավակայան, որոնք ZF6394 թռիչքով պետք է մեկնեին Սամարա։ 

Ընդհանուր առմամբ ավտոբուս եղել է 22 ռուսաստանցի, որոնցից 9-ը երեխաներ։ Այն դուրս է եկել հանդիպակած գիծ և կողաշրջվել։ Ոստիկանության նախնական տվյալներով՝ ավտոբուսի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը։ 

«Интурист» տուրիստական ընկերությունը հայտարարել է չորս զոհի մասին։ «Վերջին տվյալներով՝ ՃՏՊ-ի արդյունքում զոհվել է 4 մարդ, այլ ոչ երեք, ինչպես ավելի վաղ հայտնել էին։ Մենք դեռ չգիտենք, թե արդյոք չորրորդ զոհը ՌԴ քաղաքացի է, թե՝ ոչ»,- նշել են ընկերությունից։

Թուրքական CNN Turk հեռուստաընկերության տվյալներով էլ 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ «Տուժածներին ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն։ Ներկայումս բոլոր զբոսաշրջիկները գտնվում են Անթալիայի նահանգի չորս հիվանդանոցներում։ Տուժածների վիճակի մասին տեղեկատվությունը ճշտվում է։ Ավտոբուսի վարորդը ծանր վիճակում անգիտակից է»,- РИА Новости-ին հայտնել են «Интурист»-ից։ 

Սա վերջին ամիսներին Թուրքիայում ռուս զբոսաշրջիկների ավտովթարի միակ դեպքը չէ։ Այս տարվա ապրիլի 10-ին ավտոբուսի վթարի արդյունքում զոհվել էր մեկ ռուս, տուժել 32 մարդ։ Ավտոբուսի վարորդը կորցրել էր մեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհից և կողաշրջվել։

Լուսանկարը՝ rusyahaber.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter