HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Միխայիլ Գորբաչովն իր նոր հոդվածում անդրադարձել է արցախյան հիմնախնդրին

ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը «Ռուսաստանը համաշխարհային քաղաքականությունում» («Россия в глобальной политике») առցանց պարբերականում հրապարակված իր հոդվածում խոսել է Վերակառուցման շրջանում իր գործողությունների և այդ օրերի իրադարձությունների մասին՝ անդրադարձ կատարելով նաև արցախյան հիմնախնդրին։ 

«Ես համարում էի, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումը հայերի և ադրբեջանցիների գործն է, իսկ միութենական կենտրոնի դերը՝ նրանց օգնել կայունացնել իրավիճակը, մասնավորապես տնտեսական խնդիրների լուծումը։ Համոզված եմ, որ դա ճիշտ գիծ էր»,- նշել է նա։ 

ԽՍՀՄ նախկին առաջնորդի կարծիքով՝ հակամարտության արմատները հին են, այն ժամանակ դա չուներ հեշտ լուծում, չնայած իրեն փորձում էին համոզել, որ լուծմանը հնարավոր է հասնել սահմանների փակման ճանապարհով։ «Դրանից մենք ելնում էինք, երբ 1988 թվականի սկզբին սրվեց Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ Երկրի ղեկավարությունը մեկ միասնական տեսակետ ուներ. դա անթույլատրելի է»,- նշել է նախկին նախագահը։ 

Սակայն, Գորբաչովի կարծիքով, ոչ կուսակցական կառույցները, ոչ երկու հանրապետությունների մտավորականությունը չկարողացան գտնել համաձայնության ուղի կամ նույնիսկ երկխոսություն։ Նրանց հետին պլան էին մղել ծայրահեղականները։ Գորբաչովն ընդգծել է, որ 1987-1988 թվականներին ձգտում էր մշակել «միջէթնիկ վեճերի միասնական ժողովրդավարական մոտեցում»։ «Դրա էությունը կայանում էր նրանում, որ ազգային խնդիրները պետք է իրապես լուծվեին միայն քաղաքական և տնտեսական բարեփոխումների ընդհանուր համատեքստում։ Եվ պետք է ասել, որ ի սկզբանե ազգային շարժումները բալթյան երկրներում, Մոլդովայում, Վրաստանում, Ուկրաինայում հանդես էին գալիս Վերակառուցմանն աջակցող կարգախոսներով։ 1987 թվականին որևէ երկիր Միության կազմից դուրս գալու հարց չէր դնում»,- գրում է ԽՍՀՄ նախկին առաջնորդը։ 

Գորբաչովը պնդում է, որ շատ արագ ազգային շարժումների մեջ գլուխ բարձրացրին անջատողական հակումները, իսկ հանրապետությունների կուսակցական առաջնորդները չկարողացան աշխատել ժողովրդավարության պայմաններում։ Ինչպես գրում է Գորբաչովը, «նրանք շփոթվեցին»։

Լուսանկարը՝ Sean Gallup / Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter