
ԱԺ փոխխոսնակների թեկնածուներն են Ռուբեն Ռուբինյանը, Հակոբ Արշակյանը, Իշխան Սաղաթելյանը
Սկսվել է ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանի մեկնարկի նիստը, որտեղ խորհրդարանն ընտրելու է ղեկավար կազմին: Այսօր խորհրդարանն ընտրելու է ԱԺ նախագահի երեք տեղակալներին: ԱԺ նախագահի առաջին տեղակալի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրեց Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը, երկրորդ տեղակալի պաշտոնում`Հակոբ Արշակյանի թեկնածությունը:
ԱԺ նախագահի երրորդ տեղակալին առաջադրելու իրավունք ունի ընդդիմադիր խմբակցությունը, խորհրդարանական երկրորդ խմբակցությունը` «Հայաստան» դաշինքը, առաջադրեց Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը:
Հիշեցնենք, որ ԱԺ փոխխոսնակները ևս, ինչպես խոսնակը, ընտրվում են փակ-գաղտնի քվեարկությամբ` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել