HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայոց Մեծ եղեռնի 97-ամյա տարելիցին նվիրված միջոցառում Չեխիայի Հանրապետությունում

Ապրիլի 22-ին Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը մասնակցեց Չեխիայի Հանրապետության Վիսոչինա երկրամասի մայրաքաղաք Յիհլավայում «Ուրարտու» հայ-չեխական ընկերության կազմակերպած «Նրանք էլ իրավունք ունեին, կարող էին և ուզում էին ապրել ու արարել» խորագրով միջոցառմանը` նվիրված հայոց Մեծ եղեռնի 97-ամյա տարելիցին:

Դեսպանը և «Ուրարտու» հայ-չեխական ընկերության նախագահ Ալեքսանդր Սարգսյանը ծաղկեպսակներ դրեցին քաղաքի կենտրոնական զբոսայգիներից մեկում տեղադրված տուֆակերտ խաչքարին: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Այնուհետև «Սուրբ Հոգի» եկեղեցում, ուր ներկա էին հայ համայնքի, չեխ հասարակայնության, ազգային այլ փոքրամասնությունների մի քանի տասնյակ ներկայացուցիչներ, Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի հայ համայնքների հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը կատարեց հոգեհանգստի ծեսը, ելույթներ ունեցան դեսպան Սեյրանյանը և պարոն Սարգսյանը:

Միջոցառումը շարունակվեց եկեղեցու և խաչքարի շուրջ տեղադրված ֆոտոցուցահանդեսի դիտումով:

Միջոցառման ավարտին տեղի ունեցավ «Ուրարտու» հայ-չեխական ընկերության՝ Հայոց ցեղասպանության 97-ամյա տարելիցին նվիրված ֆիլմի ցուցադրումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter