HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանը միանում է համաեվրոպական նախաձեռնությանը

Եվրոպական 15 քաղաք, այդ թվում նաև Երևանը համախմբվել են մեկ գաղափարի շուրջ: Մայիսին աշխարհի տարբեր անկյուններում կկազմակերպվի «Գրական գիշեր» նախաձեռնությունը, որի նպատակն է տեղի հասարակությանը ներկայացնել Եվրոպական ժամանակակից գրականությունը:

«Գրական գիշեր» նախաձեռնությունը կազմակերպում է Չեխական կենտրոնները EUNIC-ի (Եվրամիության մշակութային ազգային կենտրոնների միություն) հետ համագործակցությամբ, որին այս տարի միացել է նաև Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը' ներկայացնելով «Գրականության օր» միջոցառումների շարքը:

Այս միջոցառման շրջանակում մայիսի 20-ին ժամը 12-ին Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը կհանդիպի 13-14 տարեկան պատանիների հետ: Դեսպանը նրանց համար կընթերցի Ժյուլ Վեռնի «Ուղեւորություն դեպի երկրի կենտրոն» ստեղծագործությունը, որից հետո տեղի կունենա քննարկում: Միջոցառումից հետո Բրիտանական խորհուրդը գրադարանին կտրամադրի անգլերեն գրքեր:

Բրիտանական խորհրդից տեղեկացնում են, որ մայիսի 21-ին ժամը 12-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Ստեղծագործական սրահում պատանի ընթերցողների հետ կհանդիպեն Երևանում Բրիտանական դեսպանատան հյուպատոս Ջենիս Լիթլը և դեսպանատան կցորդ Մայքլ Դրեյը: Դեսպանատան աշխատակիցներն աշակերտների համար կընթերցեն գրական ստեղծագործություններ: Քննարկումներից հետո դպրոցականներն Ստեղծագործական սրահին կից բացօթյա հարթակում իրենց տպավորությունները թղթին կհանձնեն և նկարներն այնուհետև կնվիրեն Գաֆէսճեան արվեստի կենտրոնին: Աշակերտներից յուրաքանչյուրին Բրիտանական խորհուրդը կնվիրի անգլերեն գրքեր:

«Գրական գիշեր» նախաձեռնությունը նշվում է աշխարհի բազմաթիվ երկրներում' ներգրավվելով գրողների և դերասանների, քաղաքական գործիչների և մտավորականների: Այս ծրագրի շրջանակում տարվա մեջ մի քանի օր շարունակ մասնակից երկրներում միաժամանակ տեղի է ունենում ընթերցանությանն ու գրականությանը նվիրված միջոցառումներ' այսպիսով մեկ անգամ ևս կարևորելով գրականության դերը միջմշակութային երկխոսության գործում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter