HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահվան ելքով ավտովթար՝ Սևան-Երևան ճանապարհին

2021 թվականի օգոստոսի 01-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 02։00-ի սահմաններում, Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 57-րդ կմ հատվածում շտապօգնության մեքենա է կողաշջվել։ Պարզվել է, որ միմյանց են բախվել «MERCEDES BENZ C200» մակնիշի ավտոմեքենան և «JIN BEI» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան, որի մեջ գտնվող, բուժօգնության նպատակով Երևան քաղաք տեղափոխվող 59-ամյա կինը տեղում մահացել է, իսկ նույն ավտոմեքենայում գտնվող հիվանդին ուղեկցող 62-ամյա կինը, ով մահացողի քույրն է, ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևանի Բ/Կ» ՓԲԸ։

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով։

Կատարվել են քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, տրանսպորտային միջոցների զննություն, համեմատական հետազոտության համար ստացվել են նմուշներ։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, դատաբժշկական փորձաքննություններ, դատաքիմիական փորձաքննություն, մահացող կինը ճանաչվել է տուժող։

Նախաքննությունը շարունակվում է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter