HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Ոչխարի հոտով» օծանելիքին փոխարինում է բջջային հեռախոսների ակցիան

Այս օրերին մի խումբ ՕԵԿ-ականներ Արմավիրի մարզում համատարած անձնագրերի պատճենների հավաքագրմամբ են զբաղված: Նրանք այցելում են տներ եւ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներից նախ տեղեկանում են, թե մայիսի 6-ի ընտրություններին արդյոք նրանք ՕԵԿ-ին են ձայն տալու: Դրական պատասխան ստանալուց հետո խոստանում են 4 օր հետո ընտանիքին նվիրել բջջային հեռախոս, զեղչերի քարտ եւ հեռախոսի լիցքավորման քարտեր:

«Օրինաց երկրում» այնքան «բարի» են, որ կուսակցական պատկանելությունը կապ չունի նվեր ստանալու համար, ոչ էլ մարդկանց ստիպում են անդամագրվել կուսակցությանը, սակայն գլխավոր պայմանը մեկն է` քվեարկել ՕԵԿ-ի համար: ՕԵԿ-ի «նվիրած» հեռախոսահամարը սակագնային փաթեթ է, եւ իրար մեջ քաղաքացիները կարող են անվճար խոսել:

Կուսակցության այս «ակցիան» գալիս է փոխարինելու օրեր առաջ բաժանված ջեմի, դդումի մուրաբայի ու գյուղացիների բնորոշմամբ` «ոչխարի հոտով» օծանելիքի իրականացված «ակցիային»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter