HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանվել է ևս 6 աճյուն

Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:

Հայտնաբերվել է 3 հայ զինծառայողի աճյուն: Եվս 3 աճյուն ադրբեջանական կողմը ռուսական խաղաղապահ առաքելության զորակազմի միջնորդությամբ հայկական կողմին է փոխանցել Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների հատվածում:

Ընդհանուր առմամաբ, այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանվել է 6 աճյուն: Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաննությունից հետո: 

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների արդյունքում տարհանվել է 1629 աճյուն:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter