HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Սեյրան Օհանյանն ասում է, որ Փաշինյանի ստորաբաժանումը ապրիլյան պատերազմում մարտական գործողությունների չի մասնակցել

Ազգային ժողովի նիստում քննարկվում է ԱԺ երրորդ փոխխոսնակի ընտրության հարցը: «Հայաստան» խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը, որին ներկայացրեց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը և թիմակիցները հանրությանը հերթական սուտ տեղեկությունն են մատուցում, թե ապրիլյան պատերազմի ժամանակ առաջնագծում են եղել, սակայն իրականում առաջնագծից տասնյակ կիլոմետրեր հեռու են եղել:

Մանուկյանը այդ տարիներին պաշտպանության նախարար եղած Օհանյանին խնդրեց հստակեցնել այն հարցը, թե որտեղ է ծառայություն իրականացրել Փաշինյանի գլխավորած ջոկատը: Սեյրան Օհանյանն արձագանքեց` ապրիլյան պատերազմից հետո շատ կամավորական ջոկատներ մեկնել են բանակին աջակից լինելու, քանի որ անհրաժեշտ էր և՛ արագ լրացնել բոլոր բնագծերը, և՛ խնդիրներ կատարել:

«Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ստորաբաժանմանը, որը ինքն էր ղեկավարում, իհարկե, կոնկրետ մարտական գործողությունների չեն մասնակցել, մասնակցել են ինժեներական ապահովման աշխատանքներին, դա չի հաշվվում մարտական գործողությունների մասնակից»,- ասաց նա:

Օհանյանի խոսքով` ինժեներական աշխատանքների կատարման համար բանակի ղեկավարությունը գնահատել է վերջիններիս կատարած գործը և պատվոգրերի արժանացրել:

Մանուկյանը հետաքրքրվեց` այդ դեպքում ինչու՞ է Փաշինյանի թիմը նման հայտարարություններով հանդես գալիս, ինչին նախկին նախարարը պատասխանեց.

«Քաղաքական մեծամասնության մոտ PR-ի աստիճանը շատ բարձր է, և դա երևացել է երեք տարիների ընթացքում, և եթե խոսում ենք երկրորդ պատերազմի մասին, ես գլուխ եմ խոնարհում այն մարդկանց առաջ, որոնք մասնակցել են պատերազմին, բայց երբ գլուխ են բարձրացնում մարդիկ, որոնք այս կամ այն հյուրանոցում պառկել, քնել են ու թողնում, լքում են դահլիճը, ինձ համար անընդունելի է»,- եզրափակեց Սեյրան Օհանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter