
Չեխիայում բախվել է մարդատար երկու գնացք. կան 2 զոհ և տասնյակ վիրավորներ
Չեխիայի արևմուտքում Միլավչե գյուղի մոտ բախվել է մարդատար երկու գնացք։ Տվյալներ կան երկու զոհի և տասնյակ վիրավորների մասին։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Չեխիայի փրկարարների և հրշեջների միացյալ ծառայության ներկայացուցիչ Պետեր Պոնցարը։
FOTO: Policie ČR pic.twitter.com/IpPqVyo4ju
— Jirka Kohout ? (@JirkaKokodak) August 4, 2021
«Դոմաժլիցե քաղաքի շրջանում գտնվող Միլավչե գյուղի մոտ բախվել է մարդատար երկու գնացք։ Նախնական տվյալների համաձայն՝ մոտ 50 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»,- նշել է նա։
Ավելի ուշ նա հավելել է, որ երկու մարդ զոհվել է, յոթը՝ ստացել ծանր մարմնական վնասվածքներ, և գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ «Կա ևս 31 վիրավոր, բայց նրանց վիճակը անհանգստություն չի առաջացնում բժիշկների մոտ։ Նրանց օգնություն են ցուցաբերում տասնյակ փրկարարներ»,- հավելել է նա։ Պոնցարը նաև նշել է, որ դեպքի վայր են մեկնել ուղղաթիռներ և շտապ օգնության լրացուցիչ մեքենաներ։
First pictures emerging from scene. Source: https://t.co/XRV244Fg0l #Pilsen https://t.co/dFuZlFIGHJ pic.twitter.com/c17gXBLv4z
— Trent Murray (@trent_murray) August 4, 2021
Գնացքների բախումը տեղի է ունեցել երկաթուղու միագիծ հատվածում։ Ողբերգության պատճառները պետք է պարզի հատուկ հանձնաժողովը, որտեղ ներգրավված կլինեն ոստիկանության փորձագետներ։
Դիտարկվող վարկածներից մեկն այն է, որ բախումը տեղի է ունեցել մեքենավարներից մեկի պատճառով, որը չի արձաքանգել լուսակրի կարմիր գույնին։ Գնացքներից մեկը Չեխիայի արևմուտքում գտնվող Պլզեն քաղաքից ուղևորվելիս էր եղել Մյունխեն, իսկ մյուսը՝ Պրահայից Մյունխեն։
Լուսանկարը՝ Jan Ek / JirkaKokodak / Twitter
Մեկնաբանել