HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կերուխում համայնքապետարանի շենքու՞մ

Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի համայնքապետարանի շենքում օրեր առաջ կերուխում է եղել: Այս մասին «Հետքին» տեղեկացրին գյուղացիներից: Ըստ նրանց` համայնքապետ Եսայի Մովսիսյանի գլխավորությամբ ՀՀԿ-ի անունից մարդկանց «պատիվ» են տվել:

Եսայի Մովսիսյանը մեզ հետ զրույցում ասաց, թե հանդիպումը եղել է գյուղի մշակույթի տանը, այլ ոչ համայնքապետարանում: «Շանտաժ անող գյուղացիներին ասա, թող սխալ ներկայացում չանեն: Ընդամենը Հանրապետական կուսակցությունը հանդիպել է ժողովրդի հետ»,- նշեց Ե. Մովսիսյանը:

Հետաքրքրվեցինք, թե ովքեր են եղել ժողովրդի հետ հանդիպող հանրապետականները, Եսայի Մովսիսյանն ասաց, թե գյուղ էին եկել կրթության նախարարության ներկայացուցիչը, կուսակցության մարզային կառույցի ղեկավարի տեղակալը, մեկ հոգի էլ եղել է «հոգեբուժական բժշկական մոմենտներով»:

Մինչդեռ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ մինչ համայնքապետի նշած հանրապետականների ժամանումը օրեր առաջ հենց համայնքապետարանի շենքում կերուխում է կազմակերպվել, որը հովանավորել է ՀՀԿ-ական պատգամավորներից մեկը:

«Ի՞նչ ուտել-խմել, նման բան չի եղել: Ոչ մի ուտել-խմել չի եղել»,- ավելացրեց համայնքապետ Մովսիսյանը:

Մեկնաբանություններ (1)

DAVID
Լավ է գոնե սոված գյուղացուն մի օր հաց են տվել

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter