
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ զինծառայողի աճյուն
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր տեղի ունեցած որոնողական աշխատանքների արդյունում հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ զինծառայողի աճյուն։ Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Այս մասին հաղորդում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Այսպիսով, զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածներից տարհանվել է 1630 աճյուն։
Որոնումների առաջիկա ուղղությունների մասին Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել