
Փաշինյանը ֆիննախի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Տիգրան Խաչատրյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆինանսների նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Տիգրան Խաչատրյանին: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ատոմ Ջանջուղազյանին՝ Ֆինանսների նախարարի կարգավիճակում իր կատարած աշխատանքի համար:
Ինչպես ասվում է հաղորդագրությունում, ընդգծելով ճգնաժամային շրջանում ֆինանսական համակարգի և նախարարության բնականոն գործունեության պահպանումը՝ վարչապետը նշել է, որ դա շատ կարևոր է և գնահատանքի է արժանի:
Նիկոլ Փաշինյանի խոսքով, ոլորտում կան շատ կարևոր հարցեր, որոնց վերաբերյալ քննարկումներ եղել են, որոշումներ կայացվել են և պետք է մտածել նաև հետագա անելիքների մասին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել