HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանում ջրհեղեղների հետևանքով զոհվել է 8 մարդ

Ութ մարդ զոհվել, ևս երկուսն անհետ կորել են Իրանի երեք օսթաններում (պրովինցիա) ուժեղ ջրհեղեղների հետևանքով։ Այդ մասին չորեքշաբթի օրը՝ օգոստոսի 4-ին հայտարարել է Իրանի Կարմիր մահիկի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամադ Հասան Քուսիյան։ 

«Այս պահի դրությամբ Կարմիր մահիկի աշխատակիցները Արևելյան Ադրբեջան, Արևմտյան Ադրբեջան, Թեհրան, Զենջան, Սեմնան, Ղազվին, Քուրդիստան, Քերման, Մազանդարան և Խորմոզգան պրովինցիաներում, ջրհեղեղի պատճառով, իրականացրել են փրկարարական աշխատանքներ… Ցավոք, զոհվել է 8 մարդ, որոնցից վեցը Ղազվին պրովինցիայում, մեկը՝ Արևմտյան Ադրբեջանում և ևս մեկը՝ Մազանդարանում»,- նրա խոսքերը մեջբերել է ISNA գործակալությունը։

Քուսիյան հավելել է, որ Ղազվինում կորել է նաև երկու մարդ, որոնց որոնումները շարունակվում են։ «Ընդհանուր առմամբ, փրկվել է 978 մարդ, որոնցից 3-ը ստացել են վնասվածքներ և տեղափոխվել բուժհաստատություններ»,- նշել է Իրանի Կարմիր մահիկի ներկայացուցիչը։

Իրանի հյուսիսարևմտյան հատվածում արդեն մեկ շաբաթ է շարունակվում են ջրհեղեղները, որը պայմանավորված է հորդառատ անձրևներով։ Սոցիալական ցանցերում բնակիչները հրապարակում են սելավային հոսքերի տեսանյութերը, որոնք քշում են մեքենաները և կամուրջները։

Լուսանկարը՝ արխիվային/AFP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter