HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՀԿ. ավելի քան չորս միլիոն մարդ մեկ շաբաթվա ընթացքում վարակվել է կորոնավիրուսով

Անցած մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 4 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով, իսկ ավելի քան 64 հազարը` մահացել։ Այդ մասին չորեքշաբթի օրը՝ օգոստոսի 4-ին, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։

Կազմակերպության տվյալներով՝ յոթ օրվա ընթացքում վարակման նոր դեպքերի թիվը 3 %-ով գերազանցել է նախորդ շաբաթվա ցուցանիշին, իսկ մահացությունը՝ կրճատվել 8 %-ով։

«Վարակման նոր դեպքերի թիվն աճում է ավելի քան մեկ ամսվա ընթացքում։ Նախորդ շաբաթ (հուլիսի 26-օգոստոսի 1) հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 4 միլիոն դեպք»,- նշել է ԱՀԿ-ն։ Ընդհանուր առմամբ, հուլիսի 26-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է կորոնավիրուսի 4 033 836 դեպք, իսկ մահվան դեպքերի թիվը հասել է 64 216-ի։ Օգոստոսի 1-ի դրությամբ՝ ողջ աշխարհում կորոնավիրուսի համավարակի մեկնարկից ի վեր, հայտնաբերվել է վարակման 197 788 117 դեպք, իսկ մահացել՝ 4 219 578 մարդ։

Հիվանդության ցուցանիշները հատկապես աճել են Արևելյան Միջերկրականում (37 %-ով) և Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածում (33 %-ով)։ Զուգահեռաբար, վարակման ցուցանիշները կրճատվել են Եվրոպայում (9 %-ով), Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում (3-ական %-ով), ինչպես նաև Աֆրիկայում (1 %-ով)։ Էականորեն ավելացել են մահվան ցուցանիշները Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածում (48 %-ով), Արևելյան Միջերկրականում (31 %-ով), իսկ կրճատվել Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում (29 %-ով)։

Վերջին յոթ օրերի ընթացքում Եվրոպայում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 1 միլիոն նոր դեպք, մահացել՝ մոտ 8000 մարդ։ Վարակման նոր դեպքերի ամենամեծ թիվը դարձյալ գրանցվել է ԱՄՆ-ում (543 420), որին հաջորդում են Հնդկաստանը (283 923), Ինդոնեզիան (273 891), Բրազիլիան (247 830) և Իրանը (206 722)։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter