
ՔՊ-ն ձայների անհրաժեշտ քանակ կապահովի Իշխան Սաղաթելյանի ընտրության համար
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ փոխխոսնակի պաշտոնում Իշխան Սաղաթելյանի թեկնածության օգտին կքվեարկի: Այս մասին ԱԺ նիստին ասաց խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը: Նա նշեց` իշխող ուժն ունի պատրաստակամություն` կառուցողական աշխատանքի, ապա հավելեց, որ Հայաստանում թշնամիներ չունեն, այլ` քաղաքական մրցակիցներ:
«Հակված չենք կոլապսի տանել երկիրը, մեզ համար առավել գերադասելի չէ Իշխան Սաղաթելյանը կամ այլ ընդդիմադիր գործիչ, գերադասելի է ՀՀ շահը»,-ասաց նա: Բաղդասարյանն ընդգծեց` իշխող խմբակցությունը կմասնակցի քվեարկությանը` ապահովելով ձայների նվազագույն քանակ Իշխան Սաղաթելյանի ընտրության համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել