Արշակ Կարապետյանն ու Ռուստամ Մուրադովը քննարկել են իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին
Oգոստոսի 5-ին պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Արցախում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խաղաղապահ ստորաբաժանման ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:
Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ ՌԴ խաղաղապահ ստորաբաժանման ղեկավարը շնորհավորել է Արշակ Կարապետյանին՝ պետական բարձր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՌԴ խաղաղապահ առաքելությանն առնչվող ընթացիկ հարցեր, ինչպես նաև իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել