HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ իշխանությունները նախատեսում են մուտքի իրավունք տրամադրել միայն պատվաստված օտարերկրացիներին

ԱՄՆ իշխանությունները պլանավորում են Միացյալ Նահանգներ մուտքի իրավունք տրամադրել միայն այն օտարերկրացիներին, որոնք ստացել են կորոնավիրուսի ամբողջական պատվաստում։ Այդ մասին հայտնում են Reuters-ը, The New York Times-ը, CNN-ը և մյուս լրատվամիջոցները՝ հղում անելով նախագահ Ջո Բայդենի վարչակազմի իրենց աղբյուրներին։ 

Նոր կանոնով կսահմանվեն նաև մարդկանց այն կատեգորիաները, որոնք ԱՄՆ մուտք գործելու համար կորոնավիրուսի պատվաստում ստանալու անհրաժեշտություն չունեն։ Դեռևս հայտնի չէ, թե ինչ բացառությունների մասին է խոսքը։ Ընդգծվում է, որ դրանք քիչ կլինեն։

Նոր կանոններն ուժի մեջ կմտնեն համաճարակային իրավիճակի բարելավումից հետո, բայց կոնկրետ ժամկետները հայտնի չեն։ Հուլիսի վերջին Սպիտակ տունը հայտարարել էր, որ ԱՄՆ մուտքի գործող սահմանափակումները դեռևս կպահպանվեն՝ աշխարհում կորոնավիրուսի դելտա տարբերակի տարածման պատճառով։ 

Ներկայում Միացյալ Նահանգներ ժամանող ԱՄՆ քաղաքացիները և օտարերկրացիները պետք է ունենան կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան կամ COVID-19-ով վարակված լինելու տեղեկանք։ Ցամաքային ճանապարհով ԱՄՆ մուտքը թույլատրվում է միայն «անհրաժեշտ ուղևորությունների» համար։ 

Բացի այդ, ԱՄՆ մուտքի արգելք կա այն օտարերկրացիների համար, որոնք վերջին երկու շաբաթների ընթացքում եղել են Չինաստանում, Իրանում, Հնդկաստանում, Բրազիլիայում, ՀԱՀ-ում, ինչպես նաև Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում և Շենգեն գոտու երկրներում։

Լուսանկարը՝ Johannes Eisele/AFP via Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter