Հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ զինծառայողի աճյուն
Ջրականի (Ջաբրայիլ) և Մատաղիսի ուղղություններում այսօր տեղի ունեցած որոնողական աշխատանքների արդյունքում` Ջրականի դիրքային հատվածից հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ զինծառայողի (պահեստազորային, կամավորական) աճյուն։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
«Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Զինադադարից հետո` անցած 9 ամիսներից ընթացքում, Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է ընդհանուր 1631 աճյուն»,- գրել է Թադևոսյանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել