HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետ Փաշինյանը մասնակցել է ԻԻՀ նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության պաշտոնական արարողությանը։ Այս մասին տեղեկացնում է վարչապետի պաշտոնական կայքը։

«Միջոցառումը տեղի է ունեցել Իրանի Մեջլիսում։ ԻԻՀ նախագահը ողջունել է պատվիրակությունների ղեկավարներին և համատեղ լուսանկարման արարողությունից հետո նրանց ուղեկցել դահլիճ։

Երդմնակալության արարողության սկզբում ներկաներին դիմել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, այնուհետև ելույթ է ունեցել Իրանի դատական համակարգի ղեկավար Ղոլամհոսեյն Էժեյին։

ԻԻՀ նորընտիր նախագահը շնորհակալություն է հայտնել պատվիրակությունների ղեկավարներին՝ երդմնակալության արարողությանը մասնակցելու համար և հանդես եկել ելույթով»,- նշված է կայքում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter