HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՌԴ ԱԳՆ. Ադրբեջանը դեռևս չի դիմել ՀԱՊԿ դիտորդ երկրի կարգավիճակի ստանալու համար

Ադրբեջանը դեռևս չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու համար։ Այդ մասին հինգշաբթի օրը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և տպագրության դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Բիկանտովը։ 

«Կարող եմ միանգամից նշել, որ ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից որդեգրվել է թափանցիկության բարձրացման քաղաքականություն, այդ թվում՝ տեղեկատվական ոլորտում, ինչպես նաև կազմակերպության արտաքին կապերի ընդլայնում։ Ընդունվել են փաստաթղթեր, որոնք նախատեսում են շահագրգիռ տարբեր երկրների, գործընկերոջ կամ դիտորդի կարգավիճակով, միանալ ՀԱՊԿ գործունեությանը։ Ինչպես հայտնի է, այդպիսի որոշումներն ընդունվում են փոխհամաձայնությամբ։ Ադրբեջանի կողմից նման հայտ դեռևս չի ներկայացվել»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Վերջինիս խոսքերով՝ Ռուսաստանը հույս ունի, որ այլ երկրների և միջազգային կազմակերպությունների իրավահավասար և կառուցողական համագործակցության աճը կնպաստի վստահության բարձրացմանն ու այն տարածաշրջանի անվտանգության ամրապնդմանը, որը մտնում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտում։

Լուսանկարը՝ РИА Новости-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter