HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

202 պաշտոնյա սահմանված ժամկետում չի ներկայացրել հայտարարագիր

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է 202 հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձանց անունները, որոնք չեն ներկայացրել պաշտոնը ստանձնելու, դադարեցնելու կամ տարեկան հայտարարագրեր:

Հայտարարագրեր չեն ներկայացրել դատավորների 14 օգնական, 14 քննիչ կամ քննչական կոմիտեի ղեկավար կազմի ներկայացուցիչ, պատգամավորների 8 օգնական, 62 համայնքի ղեկավար կամ տեղակալ, ոստիկանության 7 աշխատակից և այլն:

Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական Դավիթ Դանիելյանը չի ներկայացրել 2021թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Նույն տարում պաշտոնը ստանձնելու հայտարարագրեր չեն ներկայացրել նաև Մեքսիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմելլա Շաքարյանը, ՀՀ Վայոց Ձորի մարզպետի օգնականը, Պաշտպանության նախարարի խորհրդականը և այլք:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից հայտնում են, որ ներկայացված է հայտարարագրման պարտավորությունն օրենքով սահմանված ժամկետում չկատարած առաջին խումբ պաշտոնատար անձանց ցուցակը։ Գործընթացը շարունակական է լինելու, և համապատասխան տվյալների մշակմանը զուգահեռ` Հանձնաժողովը փուլ առ փուլ հրապարակելու է հայտարարագրման պարտավորությունն օրենքով սահմանված ժամկետում չկատարած մյուս պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի անդամների ցուցակները։

Հանձնաժողովից հիշեցնում են, որ ծանուցմամբ նշված ժամկետներում հայտարարագրերը չներկայացնելու դեպքում, հարուցվելու են վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթներ, որոնց արդյունքում կարող է կիրառվել վարչական տույժ՝ 200,000 դրամի) չափով: Նշված հիմքերով վարույթներ կհարուցվեն նաև հայտարարատու պաշտոնատար անձանց ընտանիքի անդամների նկատմամբ:

Լուսանկարը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter