HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Մինչ օգոստոսի 23-ը նոր կառավարությունը կներկայացնի իր ծրագիրն Ազգային Ժողովին

Նոր ձևավորված կառավարությունը օգոստոսի 6-ին իր առաջին նիստն էր գումարել։ Մինչ նիստի օրակարգային հարցերի քննարկումը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նոր կառավարությունը ֆորմալ և ոչ ֆորմալ պայմաններում պետք է մի քանի քննարկում ունենա, որպեսզի մինչ օգոստոսի 23-ը կառավարության ծրագիրը ներկայացնի Ազգային Ժողով։ 

«Առաջիկայում պիտի զբաղվենք կառավարության ծրագրի իրականացման գործողությունների ցանկը հաստատելու գործով։ Մեր ծրագիրը, բնականաբար, պիտի հենված լինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի, մինչև 2050 թվականը Հայաստանի վերափոխման ռազմավարության, ինչպես նաև՝ նախընտրական քարոզարշավին ժողովրդի հետ երկխոսության ընթացքում ձևավորված նախընտրական խոստումների վրա,-ասաց Նիկոլ Փաշինյանը։- Ուզում եմ, որ այս սեգմենտի վրա մեր ուշադրություն առանձնահատուկ հրավիրենք, որովհետև նախընտրական քարոզարշավը, սովորաբար, կենդանի գործընթաց է, և այս նախընտրական քարոզարշավի ամենակարևոր առանձնահատկությունը, կարծում եմ, այն է, որ, իսկապես կենդանի երկխոսություն ստացվեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ, և մենք կառավարության ծրագիրը կազմելիս պետք է ոչ միայն ուսումնասիրենք կամ հենվենք այն գրավոր փաստաթղթերի վրա, որ ընդունվել են մինչև նախընտրական քարոզարշավը, այլև այն խոստումների կամ ըմբռնման վրա, որ ձևավորվել է քաղաքացիների հետ կենդանի շփման ընթացքում»,- ասաց նա։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter