HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

3 մլն դոլար՝ առողջապական համակարգի արդիականացման նպատակով

Կառավարությունը օգոստոսի 6-ի արտահերթ նիստում հավանություն տվեց Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Հայաստանի Հանրապետությունում COVID-19 համավարակին պատրաստվածության մակարդակի բարձրացում. կորոնավիրուսից առաջացող սպառնալիքի հայտնաբերում և արձագանքում» ծրագրի ֆինանսավորման համար դրամաշնորհի տրամադրման մասին Հայաստանի և Եվրասիական զարգացման բանկի միջև համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Համաձայնագրի շրջանակում Հայաստանին կտրամադրվի 3 մլն դոլար դրամաշնորհ, որն ուղղվելու է առողջապահական համակարգի հզորացմանն ու արդիականացմանը։

«Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ՝ Հայաստանում դեռ շարունակվում է կորոնավիրուսային համավարակի դեպքերի ալիքաձև աճը։ Հիվանդությանը դիմակայելու, արագ արձագանքելու և հիվանդներին պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու համար անհրաժեշտ է համակարգն արդիականացնել։ Նախատեսվում է Արարատի եւ Արմավիրի մարզերի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) մասնաճյուղերի արդիականացում»,- իր խոսքում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Ինչպես նաև, Լոռու մարզում Վանաձորի բժշկական կենտրոնին կից ինֆեկցիոն նոր մասնաշենք կկառուցվի՝ 30 մահճակալի համար՝ ընդլայնվելու հնարավորությամբ։ 

Կվերազինվի Վանաձորի ինֆեկցիոն ծառայությունը, հատուկ բժշկական սարքավորումներ, կահույք և պարագաներ ձեռք կբերվեն լաբորատորիայի և ինտենսիվ թերապիայի ծառայության համար։

Անդրադառնալով կորոնավիրուսային հիվանդությանը՝ նախարարը հայտնեց, որ երեկվա դրությամբ կատարվել է 6492 թեստավորում, որից դրական է եղել 303-ը, գրանցվել է 4 մահ, կա  208 առողջացած։

«Այս պահի դրությամբ իրականացրել ենք 190 036 պատվաստում, որից միայն երեկ իրականացվել է 6188 պատվաստում»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ պատվաստման տեմպի առաջընթաց կա։

Ավանեսյանի խոսքով՝ 30 նմուշառված դեպքերից գրանցվել է 25 դելտա շտամի առկայություն, ևս 5-ը՝ բրիտանական։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter