HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանն​ ընդունել է Հայաստանում Վրաստանի​ դեսպանին

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանում Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան​ Գեորգի​ Սագանելիձեին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը։

Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Սագանելիձեին՝ երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների շարունակական զարգացման գործում ունեցած ներդրման համար և հետագա հաջողություններ մաղթել նրան: Նախագահն ընդգծել է, որ երկու երկրների միջև բարձր մակարդակով փոխայցելությունները, բոլոր ուղղություններով համագործակցությունը խորացնելու երկկողմ ջանքերը​ հնարավորություն են տալիս հետևողականորեն ամրապնդել միջպետական հարաբերությունները և պահպանել ու խորացնել երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերը:

Դեսպան Սագանելիձեին նշել է, որ ջերմ տպավորություններով է հեռանում մեր երկրից ​և շարունակելու է մնալ Հայաստանի լավագույն բարեկամներից մեկը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter