HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Օնլայն հարթակներում տեղադրվող գովազդը կհարկվի

Կառավարությունն օգոստոսի 6-ի նիստում փոփոխություն կատարեց Հարկային օրենսգրքում, որով այսուհետ նախատեսվում է հարկել էլեկտրոնային հարթակներում տեղադրվող գովազդները:

«Խոսքը վերաբերում է բացառապես ֆիզիկական անձանց մատուցվող էլեկտրոնային ծառայություններին, այսինքն՝ կազմակերպությունների դեպքում արդեն իսկ կարգավորված են ԱԱՀ-ի հաշվարկման վճարման հետ կապված հարաբերությունները»,- նշեց ՊԵԿ նորանշանակ նախագահ Ռուստամ Բադասյանը:

ՊԵԿ նախագահի խոսքով՝ Facebook, Google, Booking, Netflix և այլ օնլայն հարթակները, որոնք ծառայություններ են մատուցում ֆիզիկական անձանց և գովազդ դնելով գումար են ստանում, Հայաստանին ԱԱՀ են վճարելու։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ հայտնեց՝ ենթադրվում է, որ նախագծի ընդունմամբ պետական բյուջեի մուտքերն ամենաքիչը կավելանան 20 մլրդ դրամով։ Օրենքի նախագծով նաև հավասար մրցակցություն կլինի տեղական և այն դրսի ընկերությունների միջև, որոնք Հայաստանում ծառայություններ են մատուցում։

«Օրինակ` Yandex  տաքսին ԱԱՀ չէր վճարում, իսկ GG-ն վճարում էր։ Օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո Yandex-ն առնվազն 1 մլրդ դրամի ԱԱՀ կվճարի, կհավասարվի GG-ի հետ։ Սա շատ լավ օրենք է, շատ ենք չարչարվել սրա վրա, և կարծում եմ` շատ մեծ էֆեկտ է ունենալու»,- նշեց Քերոբյանը։

Բադասյանը տեղեկացրեց, որ նախագծով հստակեցվել են էլեկտրոնային ծառայությունների մատուցման վայրի որոշման կանոնները, և սահմանվել է, որ էլեկտրոնային ծառայությունների մատուցման դեպքում ծառայությունների մատուցման վայրը որոշվելու է ստացողի վայրով։

«Նախագծով կարգավորել ենք Հայաստանում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ընկերությունների կողմից Հայաստանում գտնվող ֆիզիկական անձանց մատուցվող էլեկտրոնային ծառայությունների հարկման հետ կապված հարաբերությունները: Ներկայումս Հարկային օրենսգրքում նման կարգավորման բացակայության պայմաններում պետական բյուջեն կորցնում է եկամուտներ ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գծով»,- հայտնեց Ռուստամ Բադասյանը։

Էլեկտրոնային ծառայությունների մատուցման վայրը համարվում է Հայաստանի Հանրապետությունը, եթե ֆիզիկական անձը գտնվում է Հայաստանում, բանկի գտնվելու վայրը, որի միջոցով կատարվում է ծառայությունների համար վճարումը, ֆիզիկական անձի կողմից օգտագործված ցանցային IP հասցեն և հեռախոսահամարի երկրի միջազգային ծածկագիրը։

Նախատեսվող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2022 թվականի հունվարի 1-ից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter